Որ ֆիլմում է Ջենիֆեր Լոպեսը մարդասպանի դեր տանելու. մանրամասներ

Ջենիֆեր Լոպեսը համագործակցում է Netflix-ի հետ` նկարահանվելով «Մայրիկ» կոչվող մարտաֆիլմում: Այս մասին գրում է Daily Mail պարբերականը: «Մուլան» ֆիլմի ռեժիսոր Նիկի Կարոն բանակցություններ է վարում ֆիլմի ծրագիրը ղեկավարելու համար:
51-ամյա Լոպեսը  մարմնավորելու է կին մարդասպանի, այս ֆիլմը սյուժեով հիշեցնում է Լյուկ Բեսոնի «Պրոֆեսիոնալ» դասական ֆիլմը:
Հայտնի երգչուհին մարմնավորում է մարդասպանի, որը դուրս է գալիս թաքստոցից` պածտպանելու իր դստերը, որից տարիներ առաջ հրաժարվել էր վտանգավոր տղամարդկանցից փախչելու ժամանակ:
Սցենարի հեղինակը Lovecraft Country-ի աշխատակից Միշա Գրինն է, իսկ վերամշակումը կատարել է Straight Outta Compton-ի աշխատակից Անդրեա Բերլոֆը:
Լոպեսը նաև ֆիլմի պրոդյուսերի օգնականն է: