Օլգա Բուզովան արձագանքել է Դավայի մոր շոկային խոսքերին

Երգչուհի և հեռուստահաղորդավարուհի Օլգա Բուզովան արձագանքել է նախկին սիրելիի՝ Դավիթ Մանուկյանի մոր խոսքերին և կրկին պատմել է, թե ինչպիսին են եղել իրենց հարաբերությունները։
Բուզովան նշել է, որ հաղթահարել է Դավայի դավաճանությունը, ինչպես նաև հայտարարել է նրա կողմից ծեծի մասին։
Բուզովան սոցիալական ցանցերում պատմել է, որ բաժանումից հետո չի շփվել Դավայի հետ, իսկ Մանուկյանը չի հետաքրքրվել իր առողջությամբ և ներողություն չի խնդրել իր քայլերի համար։ Բուզովան նկատել է, որ Մանուկյանի մոր խոսքերն իր համար շոկային են եղել։
«Յուրաքանչյուրն իր դաստարակությունն ունի կամ դրա բացակայությունը։ Իմ ծնողներն այդքան չէին ցածրանա»,- նշել է աստղը, որի խոսքերը մեջբերում է StarHit-ը։

Ավելի վաղ բլոգեր Դավիթ Մանուկյանի մայրը մեկնաբանել էր որդու ու երգչուհու բաժանումը։ Երբ արտիստը նախկին ընկերոջը մեղադրել է ծեծի համար, Մանուկյանի մայրիկի էջում հարյուրավոր վիրավորական մեկնաբանություններ են հայտնվել, և կինն ինչ-որ պահի չի դիմացել և սկսել է նույն կերպ պատասխանել։ Նա հավաստիացրել է, որ Դավան Բուզովայի վրա ձեռք չի բարձրացրել, իսկ բլոգերի ագրեսիայի մասին նրա խոսքերը մտացածին են։