Անջելինա Ջոլիի կամբոջացի որդին ռուսերեն է խոսում

Ամերիկացի հանրահայտ դերասանուհի Անջելինա Ջոլին պատմել է, որ ավագ որդին ռուսերեն է խոսում և այդ լեզուն կիրառում է առօրյայում։ Բրիտանական Vogue-ին տրված հարցազրույցում աստղը անկեղծորեն պատմել է իր երեխաների ու մայրական կյանքի մասին։
«Ես տեսնում եմ, թե ինչպես է Մեդոքսը մարդկանց հետ ռուսերեն կամ կորերեն շփվում, ինչպես է Շայլոն կապ պահում Նամիբիայիի իր ընկերների հետ։ Պատանիները սովորել են շփվել միմյանց հետ ու ճանաչել իրար։ Հենց նոր սերունդն է լուծելու աշխարհի խնդիրները»,- նշել է Ջոլին։

Մեդոքս Շիվան Ջոլի-Փիթը Ջոլիի և Փիթի ավագ որդին է: Նրան որդեգրել են 2002 թվականի մարտին Կամբոջայում, որտեղ Անջելինան նկարահանվում էր «Սահմանից այն կողմ» ֆիլմում։
Ջոլին ասել է նաև, որ իրեն տնակյաց մայր չի համարում։

«Երեխաներս շատ են օգնում ինձ, ես տան գործերից այնքան էլ գլուխ չեմ հանում։ Կարծում եմ` եթե իսկապես սիրում ես ու ջանք գործադրում, կարևոր չէ` կայրես ձվածեղը, թե ոչ»,- նշել է Ջոլին։
Անջելինան վեց երեխա ունի՝ երեքը որդեգրված, երեքը` կենսաբանական, որոնք լույս աշխարհ են եկել Բրեդ Փիթի հետ ամուսնության ընթացքում։