Ամերիկացի փոփ երգչուհի Բրիթնի Սփիրսը հրապարակում է արել, որում կոպիտ պատասխանել է հետևորդներին, որոնք իրեն քննադատում են ներքանզգեստով տարօրինակ պարերի համար։
«Բրիթնի, քեզ հետ ամեն ինչ կարգի՞ն է։ Դու վախեցնում ես ինձ», «մենք միշտ աղոթում ենք քո ազատության համար, թագուհի», «թախիծն այդ աչքերում», «տպավորություն է, թե դու դեպրեսիա ես ապրել»,- յուրաքանչյուր հրապարակման մեկնաբանություններում գրում են Բրիթնի Սփիրսի հետևորդները։
Սփիրսն իրեն քննադատողներին պատասխանել է, որ բոլորովին պարտավոր չէ որևէ իդեալի համապատասխանել և ամսագրի շապիկի լուսանկարի նման տեսք ունենալ։
«Կներեք, բայց ես չպետք է ամսագրի շապիկի աղջկա նման տեսք ունենամ, երբ պարում եմ»,- Instagram-յան էջում գրել է նա։
Ավելի վաղ փոփ երգչուհին կրկին տեսանյութ էր հրապարակել, որում տարօրինակ պարերն ու գործողություններն անհանգստացրել էին երկրպագուներին։
Հետևորդները վստահ են, որ Սփիրսին հանգստացնող դեղահաբեր են տալիս ու փակի տակ պահում։