Ֆեոդոր Բոնդարչուկը պատրաստվում է ամուսնանալ

52-ամյա հայտնի ռեժիսոր Ֆեոդոր Բոնդարչուկն ու 30-ամյա դերսանուհի Պաուլինա Անդրեևան պատրաստվում են սեպտեմբեր ամսին ամուսնանալ:

Ֆեոդորն իր երիտասարդ զուգընկերուհուն հանդիպել է 3 տարի առաջ: Այդ ժամանակ ռեժիսորը դեռ նոր էր ամունալուծվել: Իր առաջին կնոջ՝ Սվետլանա Բոնդարչուկի հետ, ռեժիսորն ապրել է 25 տարի: Զույգը մինչ այսօր էլ բարեկամական ու մտերիմ հարաբերությունների մեջ է:

Պաուլինայի հետ Ֆեոդորը հանդիպել է ամուսնալուծությունից ամիսներ անց՝ «Ֆիլմը մանրուքներում» հաղորդաշարի շրջանակներում, որտեղ էլ ռեժիսորը սիրահարվելով գեղեցկուհուն՝ սկսել է հանդիպել նրա հետ: