Ո՞ւմ կերպարով է Կարեն Ասլանյանը հանդես գալու իր նոր տեսահոլովակում և ո՞վ է լինելու գլխավոր հերոսուհին

Երգիչ, դերասան Կարեն Ասլանյանը նորություն ունի իր երկրպագուների համար․ նա շուտով կներկայացնի իր նոր տեսահոլովակը, որը նկարահանել է «Քո gալով» կոչվող երգի հիման վրա։
Եչգիչն իր ինստագրամյան էջում կիսվել է նկարահանման հրապարակից կադրերով։ Լուսանկարներից երևում է, որ Կարենը տեսահոլովակում ներկայանալու է զինվորի կերպարով։
Կարենը լուսանկար է հրապարակել նաև տեսահոլովակի հերոսուհու հետ։ Վերջինս երիտասարդ երգչուհի Անահիտ Գրիգորյանն է։ Տեսահոլովակում նկարահանվել է նաև երիտասարդ դերասան Անդրանիկ Մութաֆյանը։