Եգոր Կրիդին քննադատել են «Մանկական ձայնը» շոուի ժամանակ արված 18+ ժեստի պատճառով․ լուսանկար

Օգտատերերը Եգոր Կրիդին քննադատել են «Մանկական ձայնը» շոուի նոր նկարահանումների ժամանակ արված լուսանկարի պատճառով, որը նա տեղադրել է Instagram-ում: Կադրում երաժիշտը (նա կլինի նոր եթերաշրջանի մարզիչներից մեկը) անպարկեշտ ժեստ է ցուցադրել։
Եվ չնայած, երկրպագուների մեծ մասը ուրախ է, որ երաժշտին կտեսնի մարզչական աթոռին, շատերը նշել են, որ միջին մատը և «Մանկական ձանյը» անհամատեղելի բաներ են։
Քննադատական մեկնաբանություններից մեկին Եգոր Կրիդը նույնիսկ պատասխանել է։
«Ես միայն լուսանկարներում եմ միջին մատս ցույց տալիս։ Շոուի ժամանակ կտեսնեք, թե ինչպիսին եմ ես», – փորձել է արդարանալ արտիստը։
Ավելի ուշ երգիչը հեռացրել է այդ լուսանկարը, սակայն սկանդալային լուսանկարը մնացել է կատարողի ֆան-էջերում:
Ավելի վաղ Առաջին ալիքի մամուլի ծառայությունից հայտնել էին, որ «Մանկական ձայնը» նախագծի նոր եթերաշրջանի մարզիչներ կդառնան Եգոր Կրիդը, Սվետլանա Լոբոդան և Բաստան: