Ինչպիսի՞ տեսք ունի 25 կգ նիհարած բլոգեր Իդա Գալիչը. լուսանկար

Բլոգեր և հեռուստահաղորդավարուհի Իդա Գալիչը պատմել է, որ ծննդաբերությունից հետո իրեն հաջողվել է 25 կիլոգրամով նիհարել է: Այս մասին բլոգերը հայտնել է «Կոմսոմոլսկայա պրավդա»-ին տված հարցազրույցում։
«Ծննդաբերությունից հետո հավաքել էի 25 կիլոգրամ, բայց հասցրել եմ մինչև տարեվերջ ամբողջությամբ ազատվել ավելորդ քաշից: Ճիշտ է, հունվարյան արձակուրդների ընթացքում կրկին մի փոքր գիրացել եմ: Հիմա կրկին կսկսեմ նիհարել: Ինչպես ցանկացած աղջիկ, ես պարբերաբար բարդույթավորվում եմ մարմնի առանձին մասերի պատճառով:
Ինձ թվում է, որ ես ունեմ մեծ քիթը, շատ գեր ձեռքեր… այս ամենը լուծվում է սպորտի և ներշնչանքի միջոցով: Պարզապես, պետք է սիրեք ինքներդ ձեզ այնպիսին, ինչպիսին կաք:
Արտաքինի արմատական փոփոխություններին ես ավելի շատ բացասական եմ վերաբերվում, քանի որ ինձ թվում է, որ նրանց մեծ մասը ապագայում տխուր հետևանքներ են ունենում:
Ինչ վերաբերում է բիլբորդներին, ապա չեմ թաքցնի, իհարկե, հաճելի է, որ ոչ իդեալական քիթ ունեցող աղջիկը, կարմիր աչքերով, ատամների միջև ճեղքվածքով զարդարում է ամանորյա Մոսկվան»,-ասել է նա: