Դմիտրի Շեպելևը շուտով կրկին հայր է դառնալու

Շոումեն Դմիտրի Շեպելեւը՝ հանգուցյալ Ժաննա Ֆրիսկեի նախկին ամուսինը, PeopleTalk-ի հետ զրույցում պատմել է, որ կրկին հայր կդառնա։
«Այն օրը, երբ ես ու Կատյան իմացանք, որ ծնողներ ենք դառնալու, ես միևնույն ժամանակ գլխապտույտ ու թեթևություն էի զգում»,- նշել է նա։ Շոումենի խոսքով՝ ինքն իրեն ավելի հանգիստ ու վստահ է զգում առաջնեկին սպասելու շրջանի համեմատ։

Հաղորդավարը հայտնել է, որ նախ իր որդին ու սիրելիի՝ Եկատերինա Տուլուպովայի դուստրը, որը լույս աշխարհ է եկել նրա առաջին ամուսնության ընթացքում, բացասական են արձագանքել ընտանիքում երեխայի լույս աշխարհ գալու լուրին։
«Հիմա՝ մի քանի ամիս անց, երեխաները մեր կողքին են և սպասում են փոքրիկի լույս աշխարհ գալուն՝ որպես նոր արկած»,- պարազաբանել է նա։

2019թ․-ի վերջին Շեպելևը հայտնել է դիզայներ Եկատերինա Տուլուպովայի հետ հարաբերությունների մասին։
Նրանց հետ ապրում են Տուլուպովայի դուստրը՝ Լադան և Շեպելեւի որդին՝ Պլատոնը։ Զույգը ծանոթացել է երեխաների շնորհիվ․ երկուսն էլ նույն մանկապարտեզն են հաճախել։

Շեպելեւն ու Ժաննա Ֆրիսկեն ամուսնացած են եղել 2021թ․-ից մինչև նրա 2015թվականը, երբ Ժաննան մահացավ գլխուղեղի ուռուցքի պատճառով: 2013թ․-ի ապրիլին ծնվել է նրանց որդին՝ Պլատոնը, որն այժմ յոթ տարեկան է։