Ինչպե՞ս է Գոհար Ավետիսյանը վերականգնվում պլաստիկ վիրահատությունից հետո

Վիզաժիստ Գոհար Ավետիսյանը ներկայացել է հանրությանը՝ ցուցադրելով  կազմվածքը այն շտկող պլաստիկ վիրահատությունից հետո։
27-ամյա աստղին վիրաբույժների օգնությանը դիմել ստիպել են ծննդաբերության հետևանքները։ Նախորդ տարվա ամռանը նա սիրելիին պարգևել է երկար սպասված որդուն՝ Գասպարին։ Երիտասարդ մայրիկը երջանիկ էր, սակայն որովայնը նրան դեպրեսիայի էր հասցնում։
«Ինձ ոգեշնչել է հետծննդյան որովայնս, որը պարզապես հսկայական էր»,- նշել է Գոհարը։

Վիզաժիստը պատմել է, որ վիրահատության վերջնական արդյունքը նկատելի կլինի միայն կես տարվա ընթացքում։ Առայժմ նա չի կարող սպորտային վարժություններ կատարել, այդ պատճառով մերսումներ է կատարում և ճիշտ սննդակարգի հետևում, միայն թե առանց խիստ սահմանափակումների:
«Եթե տորթ եմ կերել, հաշվում եմ՝ պլյուս 300 կալոիա։ Ես մեծ տորթ չեմ ուտի, այլ փոքրիկ կտոր, բայց կբավարարեմ ցանկությունը, որպեսզի պոռթկման ցանկություն չլինի։ Եթե ցանկանամ, նրբերշիկ՝ կուտեմ, եթե հաց ու պանիր ցանկանամ, կուտեմ, բայց կհաշվեմ ըստ կալորիաների»,- գեղեցկության գաղտնիքներով կսիվել է Ավետիսյանը։

YouTube-յան «Popcake» շոուի լրագրողների հետ զրույցում Գոհարը խոստովանել է, որ գոհ է վիրաբույժների աշխատանքից և խիզախորեն վստահել է նրանց, անկախ նրանից, որ ընկերները փորձել են ետ պահել իրեն։