Ալեքս Ռոդրիգեսը դավաճանո՞ւմ է Ջենիֆեր Լոպեսին․ ո՞վ է նրա ենթադրյալ սիրուհին

Ռեալիթի-շոուի 30-ամյա աստղ Մեդիսոն Լեկրոյին և Ջենիֆեր Լոպեսի ընտրյալին՝ 45-ամյա նախկին բեյսբոլիստ Ալեքս Ռոդրիգեսին կասկածում են սիրային կապի մեջ:
Նրանց հնարավոր հարաբերությունների մասին պատմել է Մեդիսոնի գործընկեր Դենի Բեիրդը։ Նա ասել է, որ Մեդիսոնն իրեն խոստովանել է, որ վերջերս հաճախ է բեյսբոլիստի հետ շփվում:
Լեկրան նշել է, որ բեյսբոլիստի հետ շփվել է վաղուց՝ մեկ տարի առաջ, սակայն այժմ այդ մասին գիտեն բոլորը, որովհետև նա վստահել է սխալ մարդու: Ընդ որում Ռոդրիգեսի ներկայացուցիչները պնդում են, որ բեյսբոլիստը Լեկրոյին անգամ չի ճանաչում և երբեք նրան չի տեսել։
Սակայն ասեկոսեների ալիքը դա չի կանգնեցնում, և համացանցում լրջորեն քննարկում են, թե արդյոք Ռոդրիգեսը դավաճանում է իր 51-ամյա հարսնացուին ՝ Ջենիֆեր Լոպեսին։