200 գերմանացի դերասան խոստովանել են իրենց ոչ ավանդական սեռական կողմնորոշման մասին

Գրեթե 200 գերմանացի դերասան և դերասանուհիներ միաժամանակ խոսել են իրենց ոչ ավանդական սեռական կողմնորոշման մասին: Այս մասին հայտնում է Süddeutsche Zeitung ամսագիրը:

Արտիստները զանգվածաբար իրենց էջերում հրապարակել են մանիֆեստ, որը կոչ է անում ավելացնել ֆիլմերում ԼԳԲՏ հերոսների թիվը, ինչպես նաև փոխել վերաբերմունքը նրանց նկատմամբ:

«Մինչ այժմ մենք չէինք կարողացել բացեիբաց խոսել մեր անձնական կյանքի մասին՝ չվախենալով կարիերայի վրա դրա ունեցած հետևանքներից: Հաճախ մեզանից շատերը բախվել են այն փաստի հետ, որ քասթինգ անցկացնողները, գործընկերները, պրոդյուսերները, խմբագիրները, ռեժիսորները և այլն մեզ հորդորել են գաղտնի պահել մեր սեռական կողմնորոշումը, ինքնությունը և սեռը՝ կարիերան չվտանգելու համար: Հիմա վերջ։ Հիմա մենք միասին գնում ենք այս քայլին, որպեսզի գրավենք հասարակության լայն հասարակության ուշադրությունը»,- ասվում է հրապարակման մեջ: