«Միակ աղջիկը, ում կամքին ու կամակորությանը ենթարկվում եմ խոնարհաբար»․ «Միստր X»-ի գրառումը դստեր 3-ամյակի առթիվ

Ամերիկայի Միացյալ Նահանգներում բնակություն հաստատած երգիչ «Միստր X»–ի՝ Արթուր Հակոբյանի դուստրը երեկ դարձել է 3 տարեկան, ինչի առթիվ երգիչը Ֆեյսբուքի իր էջում հրապարակում է արել։

«Միակ աղջիկը, ում կամքին ու կամակորությանը ենթարկվում եմ խոնարհաբար… ենթարկվում եմ սիրով… Երբևէ ոչ մեկին չեմ ասել կյանքս.. բայց  նրան միշտ ասում եմ,  Իզաբելը կյանք է տալիս ինձ ամեն օր։

Շնորհավոր ծնունդդ, աղջիկս։

2018-ի փետրվար 5-ը դարձավ իմ ամենասիրած օրը բոլոր օրերից»,– գրել է նա՝ կից հրապարակելով դստեր լուսանկարները։

Նշենք, որ Արթուրն ու կինը՝ Սվետլանա Բոսնոյանը, երեխայի ծննդից որոշ ժամանակ անց ամուսնալուծվել են: