Ինչպիսի՞ն է Գոհար Ավետիսյանը պլաստիկ վիրահատությունից հետո․ երկրպագուների արձագանքը

Հայտնի դիմահարդար Գոհար Ավետիսյանը, որն ավելորդ քաշից ազատվելու համար դիմել է պլաստիկ վիրահատության, Instagram-ի իր էջում հետևորդներին ցուցադրել է իր երազանքների մարմինը։
Հրապարակված լուսանկարներում երևում է, թե Գոհարն ինչպես է նկատելիորեն նիհարել։
«Ընդամենը լուսանկարվել եմ բուխարու մոտ»,-կատակել է դիմահարդարը:
Նրա էջի հետևորդները շատ են հավանել լուսանկարը։ Նրանք բազմաթիվ հաճոյախոսություններ են գրել դիմահարդարի հասցեին։
««Գոհար, կրակ ես», «Որքա՜ն ես նրբացել»,«Վաղուց էր պետք դիմել պլաստիկ միջամտության»,«Դու հասար քո երազանքին»»,-գրել են նրանք։

Ավելի վաղ դիմահարդարն իր հետևորդներին խնդրել էր աջակցել իրեն, քանի որ որոշել էր պլաստիկ միջամտության դիմել։
Գոհարն անմիջապես հիվանդանոցից լուսանկարներ էր հրապարակել։
«Հաջողություն կախված փոր, կուրծք և ոչ միայն։ Բարև, իմ երազանքի նոր մարմին»,-գրել էր նա։