«Ասում են հրաշքներ չեն լինում։ Այ ժողովուրդ էլ ո՞նց է լինում հրաշքը»․ Գուրգեն Դաբաղյանի նոր լուսանկարը

Երգիչ Գուրգեն Դաբաղյանը և նրա կինը՝ Իննան, ծնողներ են դարձել անցած տարվա հուլիս ամսին։
Այսօր երիտասարդ հայրիկը կիսվել է իր և դստեր՝ Շուշաննայի քնքուշ լուսանկարով։
Գուրգեն Դաբաղյանի Instagram-ի էջում հրապարակված կադրերում նա շատ ջերմ գրկել է փոքրիկին։
Հրապարակմանը կից երգիչը կատարել է հետևյալ գրառումը․ «Ասում են հրաշքներ չեն լինում։ Այ ժողովուրդ էլ ո՞նց է լինում հրաշքը, հն՞։ Աստված պահի բոլոր հրաշքներին»։