Քայլի Մինոուգը խոսել է իր նշանադրության և առաջիկա ամուսնության մասին

Ավստրալացի փոփ երգչուհի Քայլի Մինոուգը հերքել է իր առաջիկա ամուսնության մասին լուրերը:
«Մենք բոլորս սիրում ենք սերը, բայց լուրերը դուրս են գալիս վերահսկողությունից»,-հայտարարել է աստղը Twitter-ի իր էջում:
Գրառման մեջ նա նաև նշել է, որ հանդիպում է GQ-ի կրեատիվ տնօրեն Փոլ Սոլոմոնսի հետ, սակայն նրանք նշանադրված չեն:
Ավելի վաղ Սոլոմոնսի խորթ մայրը հայտարարել էր զույգի նշանադրության մասին, հավելելով։
Մի քանի օր անց Մինոուգը Instagram-ում տեսանյութ է տեղադրել, որտեղ երգչուհու մատին նկատվել է մատանի: Երկրպագուները ենթադրում են, որ հոլովակը հաստատում է աստղի առաջիկա ամուսնության մասին լուրերը։