Գիտնականները հաշվարկել են, թե քանի անգամ կինը պետք է նայի տղամարդուն, որպեսզի սիրահարվի

Կանայք երբեք չեն սիրահարվում առաջին հայացքից, հայտարարել են բրիտանացի գիտնականները։ Քնքուշ զգացմունքների առաջացման համար առնվազն 6 անգամ է պետք նայել տղամարդու վրա։
Գիտնականները մի շարք փորձեր են իրականացրել` հետևելու համար միայնակ կանանց վարքային արձագանքին։ Ինչպես պարզվել է` նոր հարաբերություններ կառուցելու հարցում կանայք հակված չեն արագ եզրակացություններ անելու։
Այսպես, օրինակ, պոտենցիալ զուգընկերոջ հետ ծանոթանալիս կանայք միջինում 45 վայրկյան են ծախսում հարաբերությունների հեռանկարային լինելը որոշելու համար։ Սկզբում նրանք նայում են աչքերին ու դիմագծերին, այնուհետև անցնում զրուցակցի ավելի մանրամասն ուսումնասիրության։

Երկրորդ տեղը, ուր նայում են կանայք, ձեռքերն են և տղամարդու մատին ամուսնական մատանու առկայությունը։
Այնուհետև գնահատվում է հագուստի և կոշիկների վիճակը, հետո` կեցվածքն ու զրուցակցի վարքը, նրա խոսքն ու հասարակության մեջ իրեն պահելու ունակությունը։ Կանանց աչքից չի վրիպում նաև մարմնի կազմվածքը, ինչպես նաև մաշկի ու եղունգների վիճակը։ Միայն դրանից հետո է թույլ սեռի ներկայացուցիչը որոշում` արժե՞ արդյոք շարունակել շփումն այդ մարդու հետ։

Իսկ տղամարդիկ շատ հեշտ են սիրահարվում առաջին հայացքից, քանի որ, որպես կանոն, նրանց մոտ ավելի զարգացած է վիզուալ ընկալումը, այսինքն նրանք արձագանքում են արտաքինին։