Պամելա Անդերսոնն ամուսնացել է իր թիկնապահի հետ

Կանադա-ամերիկացի դերասանուհի և մոդել Պամելա Անդերսոնը ամուսնացել է 6-րդ անգամ: Նրա ընտրյալն իր թիկնապահն է՝ Դեն Հեյհերստը, այս մասին հայտնում է The Daily Mail-ը: Նրա հետ դերասանուհին ծանոթացել է մեկ տարի առաջ, երբ վերջինս որպես շինարար աշխատում էր Անդերսոնի ընտանեկան կալվածքում:

53 տարեկան դերասանուհու ամուսնության արարողությունը համեստ է եղել և տեղի է ունեցել կանադական կալվածքում Սուրբ Ծննդյան տոների նախօրեին: