Ուիլ Սմիթը ռեժիսոր Դևիդ Լիտվի ֆիլմում գլխավոր դեր է ստացել։ Այս մասին գրում է Deadline պարբերականը:
Սմիթը նոր ֆիլմում կխաղա Ջոն Ռայլիին, որը դաժան ծեծից հետո ամնեզիայից արթնացել է Թիհաունում։ Հերոսը պետք է վերականգնի իր հետ տեղի ունեցած իրադարձությունները և գիտակցի, որ նա երկակի կյանք է վարում։
Ֆիլմի արտադրության համար այժմ պայքարում են հոլիվուդյան խոշորագույն կինոստուդիաները՝ Warner, Paramount, MGM, Sony և առաջատար սթրիմինգները, նշում է հրատարակությունը:
Նրա տվյալներով՝ Լիտչը նախագծի վրա սկսել է աշխատել դեռ կարիերայի սկզբում, սակայն որոշել է այն կյանքի կոչել միայն հիմա: Թե երբ ֆիլմը դուրս կգա վարձույթ, հայտնի չէ։