«Մալքոլմ և Մարի» ֆիլմը Netflix-ում է․ էմոցիոնալ սև ու սպիտակ դրամա՝ «Էյֆորիա»-ի ռեժիսորից

Netflix սթրիմինգային ծառայությունում լույս է տեսել «Էյֆորիա» սերիալի հեղինակ Սեմ Լևինսոնի «Մալքոլմ և Մարի» սև ու սպիտակ դիալեկտիկ դրաման: Սա պատմություն է ռեժիսոր Մալքոլմի և նրա ընկերուհի Մարիի մասին, որոնք տուն են վերադառնում նրա ֆիլմի պրեմիերայից հետո: Զույգը անհամբերությամբ և հուզմունքով սպասում է կինոքննադատների առաջին արձագանքին, և աճող հուզական լարվածությունը վերածվում է հարաբերությունների մասին անկեղծ զրույցի, որը վերածվում է զգացմունքների ամրության իրական ստուգման: Ֆիլմի գլխավոր դերակատարներն են Զենդեյան և Ջոն Դևիդ Վաշինգտոնը։

Ֆիլմը դիտած կինոքննադատները կարծում են, որ Զենդեյան արժանի է Օսկարի՝ լավագույն կանացի դերի համար:
Փակ ցուցադրությունից հետո փորձագետներն արդեն կիսվել են իրենց առաջին տպավորություններով։

«Զենդայան կարող է գողանալ Օսկարը լավագույն դերասանուհի դառնալու համար մրցանակի ևս մեկ հավանական թեկնածուից՝ Վիոլա Դևիսից՝ «Մա Ռեյնի․ Բլյուզի մայրը» ֆիլմում գլխավոր դերակատարից։ Այժմ նրանք երկուսով մրցում են գլխավոր մրցանակի համար»,- գրել է Indiewire-ից Էնն Թոմփսոնը։

«Ջոն Դևիդ Վաշինգտոնն ու Զենդայան ուղղակի հրաշալի են ֆիլմում։ Եվ մեկը, և մյուսը, իսկապես խորասուզվել են իրենց դերերում, և երկուսն էլ այժմ հավակնում են ոսկե արձանիկի»,- վստահ է Քլեյթոն Դևիսը՝ Variety-ից։ Նա նաև գովել է օպերատորական աշխատանքը։

«Զենդայան և Ջոն Դևիդ Վաշինգտոնը հզոր խաղացին «Մալքոլմ և Մարի» ռոմանտիկ դրամայում։ Ֆիլմը ստացվել է սրտանց և շատ նուրբ, իսկ սաունդթրեքը՝ վեր է ցանկացած գովեստներից»,- կարծում է Fandango-ի կինոքննադատ Էրիկ Դևիսը։

Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել փետրվարի 5-ին։

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ։