«Marvel»-ը հրապարակել է «Բազեն և ձմեռային զինվորը» սերիալի թրեյլերը

«Marvel» կինոստուդիան հրապարակել է սուպերհերոսների մասնակցությամբ «Բազեն և Ձմեռային զինվորը» սերիալի թրեյլերը, որի պրեմիերան Disney+ հարթակում տեղի կունենա մարտի 19-ին։
Թրեյլերում երեւում են հանդիսատեսին արդեն իսկ հայտնի հերոսները՝ «Բազեն» (Սեմը) և «Ձմեռային զինվորը» (Բաքի Բարնսը)։ Դատելով հոլովակից՝ պահապաններին ժառանգություն է մնացել «Կապիտան Ամերիկայի» վահանը։

Սերիալներում սուպերհերոսները դիմակայելու են գնդապետ Հելմուտ Զեմոյին, որին առաջին անգամ հանդիսատեսը տեսել է «Առաջին վրիժառուն. դիմակայություն» ֆիլմում։ Սերիալի հեռարձակումը կսկսվի 2021թ․-ի մարտի 19-ին։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Սև հովազի» ռեժիսորը Վականդայի մասին սերիալ կստեղծի։