«Կրծքի կյանք». Սալմա Հայեկը նոր սերիալ կնկարահանի

Սալմա Հայեկի պրոդյուսերական Ventanarosa Productions ընկերությունը սկսել է աշխատել նոր նախագծի վրա, որն ունի «Կրծքի կյանք» անվանումը:

Այն Լեսլի Լերայի «Կրծքի կյանքը. ինչպես Ամերիկայի մոլուցքը ձըավորեց ինձ ու քեզ» գրքի հիման վրա է էկրանավորվելու: Հայեկը սերիալի պրոդյուսերն է: Հումորային սերիալը նվիրվելու է այն կանանց, որոնք տարված են իրենց արտաքինով:

Գլխավոր հերոսուհին Լեսլի անունով կին է, որը 40-ամյակի նախօրեին ճգնաժամի մեջ է հայտնվում, ու ամեն ինչ գլխիվայր է շուռ գալիս, երբ նրա կուրծքը սկսում է երկխոսություններ վարել ու ստիպում սեփական կյանքին այլ անկյունից նայել:

«Այս նախագծում մենք կուրծքը չենք օգտագործում որպես մշտական քննարկման առարկա, ինչին կանայք սովորաբար բախվում են: Սերիալում մենք կրծքին ձայնի իրավունք ենք տալու, որը թույլ կտա կնոջ կյանքը տեսնել բացառիկ անկյան տակ, որը հաճախ չենք համարձակվում նկատել»,- ասել է Հայեկը:

Դեռ չի նշվում, թե ով է մարմնավորելու Լեսլիին ու երբ են սկսվելու նկարահանումները: