Մեգան Քելլին Պուտինի հետ հարցազրուցը համեմատել է Քարդաշյանների հետ անցկացրած հարցազրույցի հետ

Ամերիկացի լրագրող Մեգան Քելլին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հարցազրուցը համեմատել է Keeping Up with the Kardashians իրապատում շոուի աստղերի հետ անցկացրած հարցազրույցի հետ։

Sky News հեռուստաալիքի լրագրողը, մատնանշելով Քելլիի՝ տարբեր աստղերի և համաշխարհային գործիչների հետ հարցազրույցները, փորձել է ճշտել՝ «ո՞վ է ավելի շատ վախ ներշնչել նրան․ Վլադիմիր Պուտի՞նը, թե՞ Քարդաշյանները»։

«Դե, պետք է ասել, որ Քարդաշյանները, հարցազրույցից հետո և նախքան երկրից քո հեռանալը, ոչ մեկին չեն սպանել»,- կատակել է լրագրողուհին՝ նշելով, որ երբ Պուտինի հետ հարցազրույց էր վարում և իր հարցերով «ճնշում» էր նրան՝ իրեն զգուշացրել էին դրա հնարավոր հետևանքների մասին։

«Իսկ Քարդաշյանների դեպքում, հենց որ նստեցի նրանց դիմաց՝ հասկացա, որ նստած եմ մի խումբ գեղեցիկ կանանց առջև ու չգտեի՝ ում նայել»,- ասել է Քելլին։