Կրիշտիանու Ռոնալդուն և նրա հարսնացուն փրկել են պորտուգալացի 7-ամյա տղայի կյանքը

Իտալիայի չեմպիոն Թուրինի «Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն և նրա հարսնացու Ջորջինա Ռոդրիգեսը օգնել են 7-ամյա պորտուգալացի տղայի բուժման հարցում։
2019 թվականին երեխայի մոտ ախտորոշվել է նեյրոբլաստոմա՝ սիմպաթիկ նյարդային համակարգի քաղցկեղ։ Այժմ տղան մեկնել է Բարսելոնայի մասնագիտացած հիվանդանոցներից մեկը։
«Այս հրաշալի մարդկանց ջանքերի շնորհիվ մեր Թոմասը հնարավորություն ստացավ բուժվել Բարսելոնայում։ Սա անհավանական է։ Մենք անչափ շնորհակալ ենք Ռոնալդուին և Ջորջինային»,- երեխայի ծնողների խոսքը մեջբերում է ESPN-ը։
Հայտնի է, որ Ռոնալդուն երկար տարիներ օգնություն է տրամադրում մանկական քաղցկեղի բուժման հարցերով զբաղվող հիմնադրամների։