3 միլիոն կալանք կա դրված իմ մեքենայի վրա․ ի՞նչ էտապում է Տաթև Սարգսյանի և Դիանա Տոռեսի դատը

2020 թվականի սեպտեմբերից համացանցը թնդում է երկու դերասանուհիների` Դիանա Տոռեսի ու Տաթև Սարգսյանի միջև եղած սկանդալով ու անդադար բացահայտվող մանրամասներով: Ամեն ինչ սկսվեց, երբ Դիանային հասան Տաթևի ու դիմահարդարներից մեկի հաղորդագրությունները, որոնցում Տաթևը նշում էր, որ չի ցանկանում իր լուսանկարները հրապարակվեն Դիանայի լուսանկարների կողքին, քանզի դա իրեն պատիվ չի բերում: Դիանան վիրավորվել և բուռն էր արձագանքել` իր ինստագրամյան էջի Stories բաժնում հրպարակումներ անելով Տաթևի մասին՝ մասնավորապես անդրադառնալով նրա բարոյականությանը: Այդ ամենից հետո Տաթևը դատարան է դիմել իրեն զրպարտելու համար և պահանջում է հանրային դաշտում ներողություն խնդրել իրենից, ինչպես նաև 3 մլն դրամ վճարել որպես փոխհատուցում։

Նշենք, որ Տաթևը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ Դիանայի փաստաբանը առաջին դատական նիստի ժամանակ ընդունել է մեղքը։

«Ես վստահել եմ ամեն ինչ իմ փաստաբանին, ոչինչ չգիտեմ, դատերին չեմ ներկայացել։
3 միլիոն կալանք կա դրված իմ մեքենայի վրա, այդ կալանքը ինքն է պահանջել»,- Showbiz. am կայքի հետ զրույցում ասաց Դիանան և խոստացավ ամեն բան մանրամասնորեն մեկնաբանել, երբ այս ամենն ավարտվի։