Բարի Ալիբասովի ներկայացուցիչը պատմել է արտիստի առողջական վիճակի մասին

Բարի Ալիբասովը շարժվում է անվասայլակով։ Շոումենի նախկին PR տնօրենը հայտնել է, որ մասնագիտացած կլինիկայից դուրս գրվելուց հետո Բարի Կարիմովիչի վիճակը լրջորեն վատացել է, բացի այդ՝ պրոդյուսերը կարող է հայտնվել աղքատության եզրին։
Անցած շաբաթ օրը տեղեկատվություն է տարածվել այն մասին, որ Բարի Ալիբասովը դուրս գրվելուց հետո Կալինինգրաադ է մեկնել անվասայլակով։ Նախքան մեկնումը նրա շրջապատին հայտնի է եղել, որ Ալիբասովն առողջական լուրջ խնդիրներ ունի։ Նրա նախկին տնօրեն Վադիմ Գորժանիկը «Մոսկովսկի կոմսոմոլեց»-ի հետ զրույցում պատմել է, թե ինչպես է ապրում Բարի Կարիմովիչը։
«Իմ կարծիքով՝ նա առողջական լուրջ խնդիրներ ունի ալկոհոլի ու հիշողության հետ կապված։ Վերջին երկու տարիների ընթացքում Ալիբասովը շեշտը դնում էր թոք-շոուներին մասնակցության վրա, որոնք ես էի կազմակերպում»,- ընդգծել է Վադիմը։

Ալիբասովի նախկին տնօրենն ընդգծել է, որ պրոդյուսերի մասին սկսել էին մոռանալ ու սկսել են հիշել միայն այն ժամանակ, երբ «անհավանական» պատմությունների շարք էր հայտնվում խողովակների մաքրման համար միջոց խմելու հետևանքով թունավորման, կատվի կորստի, «Վիագրայի» մասին։ Վադիմ Գորժանկինի խոսքով՝ հայտնիությունն ինքն է ապահովել՝ Ալիբասովի PR-ով զբաղվելով 2019թ․-ից։
«Թոք շոուներին մասնակցությունն Ալիբասովին դիտումների վիճակագրությունում աճ էր ապահովում, հեռուստաալիքները սկսում էին պայքարել նրա մասնակցությամբ եթերի իրավունքի համար։ Բարի Ալիբասովի մասին տեղեկատվական առիթները հաջորդում էին մեկը մյուսին՝ մեծ հաջողություն ունենալով ինչպես հանրության, այնպես էլ լրատվամիջոցների շրջանում»,- նշել է Գորժանկինը։

Նրա կարծիքով՝ Բարի Կարիմովիչի հետ իր աշխատանքի արդյունքը բավական աղմոտ է ստացվել։ Տարեց պրոդյուսերը թունավորման պահից հայտնիության վարկանիշի ռեկորդներ է սահմանել։
«Դա անառողջ հայտնիություն էր, բայց այդպիսին է ռուսական լսարանի նախընտրությունների կառուցվածքը։ Ես ընդամենն իմ աշխատանքն արել եմ այն, ինչ հարկավոր է»,- նշել է Գորժանկինը։