Մոնիկա Բելուչիի և Վենսան Կասելի դուստրը՝ Elle ամսագրի նոր համարի շապիկին․ ֆոտոշարք

Երեկ համացանցում է հայտնվել ֆրանսիական Elle ամսագրի նոր համարի շապիկը, որի գլխավոր հերոսուհին դարձել է Մոնիկա Բելուչիի և Վենսան Կասել 16-ամյա դուստրը՝ Դևան։ Այսօր սկսնակ մոդելը Instagram-ի իր էջում հրապարակել է մի քանի լուսանկար, որոնք տպագրվել են Elle-ի նոր համարում:
«Եվս մեկ անգամ անչափ շնորհակալ եմ Elle-ին անհավատալի նկարահանումների համար։ Նաև շնորհակալ եմ այն հիասքանչ մարդկանց, որոնց հետ ինձ բախտ վիճակվեց աշխատել»,- իր ինստագրամյան էջում հրապարակված լուսանկարներին կից գրել է Դևան։
Մոդելի Instagram-ում հրապարակված նոր լուսանկարները հիացմունք են առաջացրել հետևորդների շրջանում. իրենց մեկնաբանություններում նրանք նշել են, որ աղջիկը ակնհայտորեն գնում է իր հայտնի մոր հետքերով: Նշենք, որ Դևան առաջին անգամը չէ, որ հայտնվում է Elle- ի շապիկին․ անցյալ տարվա աշնանը նա նկարահանվել էր նույն հրատարակության շապիկի համար։