Մերիլին Մենսոնը ծաղրել է գիրացած Լանա Դել Ռեյին իր ընկերոջ հետ նամակագրության մեջ

Դերասանուհի Էննի Աբրամսն Instagram-ում հրապարակել է ռոք երաժիշտ Մերիլին Մենսոնի հետ նամակագրությունը, որում արտիստը ծաղրում է Լանա Դել Ռեյին։
Սքրինշոթերում կարելի է տեսնել, որ Մենսոնը Աբրամսին ուղարկել է Դել Ռեյի լուսանկարը, որն արվել է կորոնավիրուսի համավարակով պայմանավորված կարանտինի ընթացքում։ Լուսանկարում երևում է, որ երգչուհին գիրացել է։
«Լազայնա Դել Ռեյ»,- նա պատասխանում է դերասանուհու հարցին, թե ով է պատկերված լուսանկարում։
Բացի այդ՝ նա երգչուհուն համեմատել է «Mötley Crüe» խմբի վոկալիստ Վինս Նիլի հետ, որն իր կարիերայի որոշակի շրջանում ևս գիրացել է։