Հրապարակվել են Մեգան Մարքլի խորթ քրոջ ու հոր հուշերը

The Times-ը հրապարակել է ամերիկյան հայտնի դերասանուհի, բրիտանացի արքայզն Հարիի կնոջ՝ Մեգան Մարքլի խորթ քրոջ՝ Սամանտա Մարքլի հուշագրություններից հատված։ Դրանք տպագրվել են «Պարծենկոտ արքայադստեր օրագիրը» անվան տակ։
Թերթը գրում է, որ Սամանտան մեջբերել է իր գրքում Մեգանի հոր խոսքերը՝ դստեր և Հարրի սիրավեպի սկզբնական շրջանից։
«Շատ տարօրինակ սիրավեպ է։ Բայց նա բոլորովին էլ այն մարդը չէ, ով նախկինում էր։ Երբ Հարրին սենյակում է, նա նրա հետ հրեշտակի նման է, բայց երբ նա դուրս է գալիս, Մեգանը դառնում է բոլորովին այլ՝ չար և իշխող», – իր գրքում հոր խոսքը մեջբերում է Սամանտան:
Գիրքը դեռ պաշտոնապես լույս չի տեսել։ Մեգան Մարքլի շրջապատի աղբյուրներն արդեն հասցրել են հաստատել, որ դքսուհին սարսափով է սպասում գրքի թողարկմանը:
Նշենք, որ Մարքլը չի շփվում հոր հետ և չէր հրավիրել նրան իր հարսանիքին։ Առիթները շատ են․ Թոմաս Մարքլը շարունակում է դստեր մասին տեղեկություններ հաղորդել լրագրողներին՝ գումարի դիմաց։