«Թագուհու քայլ»-ի դերասանուհին ակնարկել է սերիալի հնարավոր շարունակության մասին

«Թագուհու քայլը» սերիալի գլխավոր դերակատար Անյա Թեյլոր-Ջոյը խոսել է նախագծի հնարավոր շարունակության մասին, այս մասին հայտնում է Businessworld պորտալը:

«Զարմանալի է, որ մարդիկ ցանկանում են տեսնել երկրորդ սեզոնը, չնայած մենք ինքներս չենք էլ քննարկել այդ հարցը»,- խոստովանել է դերասանուհին:- «Բայց երբեք մի ասա երբեք Հոլիվուդում: Հետաքրքիր կլիներ տեսնել Բեթին (Թեյլոր-Ջոյի մարմնավորած հերոսուհին) մոր դերում: Հատկապես հիմա, երբ նա ավելին գիտի իր ներքին դևերի մասին»:

«Թագուհու քայլը» նախագիծը թողարկվել է անցած աշնանը Netflix-ում։ «Թագուհու քայլը» դարձել է Netflix-ի պատմության ամենահայտնի մինիսերիալը, ինչպես նաև այն խթանել է աշխարհում շախմատի պահանջարկի մեծացմանը: