Իվանկա Թրամփը և Ջարեդ Քուշները Սպիտակ տնից հեռանալուց հետո իրենց հանգիստն են վայելում Ֆլորիդայի լողափերից մեկում

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի դստերը՝ Իվանկա Թրամփին և նրա ամուսնուն՝ Ջարեդ Քուշներին, Վաշինգտոնը լքելուց հետո առաջին անգամ նկատել են Ֆլորիդայում, գրում է Daily Mail-ը։

Պարբերականը գրում է, որ նախկին նախագահի ավագ խորհրդականները և նրանց երեք երեխաները վերջին շաբաթներին ուսումնասիրել են Մայամիի «Սերֆսայդ» թաղամասում գտնող իրենց նոր տան շրջակայքը, բիզնես հանդերձանքները փոխարինել են լողափնյա զգեստներով։

Անցյալ շաբաթ արված լուսանկարներից մեկում Իվանկան և Ջարեդը իրենց որդիների՝ 4-ամյա Թեոդորի, և 7-ամյա Ջոզեֆի հետ լողափում են։ Լողափ այցելության ժամանակ Իվանկա Թրամփը խաղացել է տղաների հետ և գիրք է ընթերցել, մինչդեռ ամուսինը պատասխանել է զանգերի։

Լուսանկարներից մյուսում Իվանկա Թրամփն իր երեխաների հետ պաղպաղակ է գնում, իսկ մեկ ուրիշում՝ անվտանգության աշխատակցի ուղեկցությամբ առավոտյան մարզանքի է դուրս եկել։