Մահացել է ֆրասիացի սցենարիստ և ռեժիսոր Ժան-Կլոդ Կարյերը

89 տարեկանում մահացել է ֆրասիացի սցենարիստ և ռեժիսոր Ժան-Կլոդ Կարյերը, այս մասին հաղորդել է BFMTV հեռուստաալիքը՝ հղում անելով նրա դստերը։

Նա ասել է, որ հայրը մահացել է քնած ժամանակ՝ Փարիզի իր տանը։ Ռեժիսորը ոչ մի հիվանդություն չի ունեցել, հստակեցրել է նրա աղջիկը։ Նրան կհուղարկավորեն իր ծննդավայրում՝ Ֆրանսիայի Կոլոմբիեր-սյուր-Օրբ գյուղում։

Կարյերն «Օսկար» մրցանակի դափնեկիր է՝ «Ուրախ տարեդարձ» կարճամետրաժ ֆիլմի համար, որտեղ միաժամանակ հանդես է եկել որպես ռեժիսոր և սցենարիստ։

Նա հայտնի է որպես ավելի քան 140 ֆիլմի սցենարիստ, որոնց թվում են «Վան Գոգ․Հավերժության շեմին», «Կեցության անտանելի թեթևությունը», «Դիրանո դը Բերժըրակ», «Բուրժուազիայի համեստ հմայքը»։