Համաշխարհային աստղեր, որոնք տարբեր ոլորտներում ռեկորդներ են սահմանել (լուսանկարներ)

Գինեսի ռեկորդների գրքում կարելի է հայտնվել զարմանալի հատկանիշների, երևույթների ու գործողությունների համար։ Նույնիսկ որոշ հայտնի մարդիկ են տեղ գտել աշխարհի ամենահետաքրքրաշարժ, արտասովոր ու նաև զվարճալի երևույթների ու մարդկանց համապարփակ տեղեկատուում։

Ստորև South China Morning Post-ը ներկայացնում է համաշխարհային ռեկորդներ սահմանած աստղերին․

Դուեյն Ջոնսոն
«Ջումանջի» ֆիլմի աստղ Դուեյն Ջոնսոնը 2017-ին ստեղծել է ամենամեծ ամերիկյան շերտավոր նախուտեստը (layered dip)։ Նրան և իր թիմին հինգ ժամ է պահանջվել 250 կիլոգրամանոց ուտեստը պատրաստելու համար: Ավելի ուշ նրանք նախուտեստը նվիրաբերել են անօթևաններին աջակցող կազմակերպությանը։

Բեյոնսե
39-ամյա երգչուհին իր երաժշտական կարիերայի ընթացքում մի շարք ռեկորդ է սահմանել։ Նախ՝ 2010-ին Բեյոնսեն ստացել է «Գրեմմի»-ի 6 մրցանակ՝ ճանաչվելով մեկ մրցանակաբաշխության ժամանակ ամենաշատ պարգևներ նվաճած երգչուհին, նա նաև ստացել է MTV Video Music Award-ի պատմության մեջ ամենաշատ մրցանակները (25)։ Բացի այդ, նա և ռեփ կատարող Jay-Z-ն տարիների ընթացքում բազմիցս համարվել են Հոլիվուդի ամենաշատ վարձատրվող զույգը։

BTS
Հարավկորեական BTS խմբի Dynamite երգը YouTube-ում հրապարակումից հետո 24 ժամվա ընթացքում դարձել է ամենադիտված տեսանյութը. 24 ժամվա ընթացքում տեսանյութը դիտել էր 101,1 միլիոն մարդ։

Էմինեմ
48-ամյա ռեփերի Rap God ստեղծագործութունը համարվում է ամենաշատ բառեր պարունակող երգը։ Վեց րոպե և չորս վայրկյան տևողությամբ ստեղծագործությունում օգտագործած է 1560 բառ։

Ջենիֆեր Լոուրենս
Ջենիֆոր Լոուրենսը Հոլիվուդում ամենաշատ վաստակող դերահանուհին է։ Նշվում է, որ միայն «Քաղցած խաղեր» և «Իքս մարդիկ» ֆիլմերի շնորհիվ դերասնուհին վաստակել է ավելի քան 4 մլրդ դոլար։

Ջեքի Չան
Մարտարվեստի 66-ամյա վարպետը հայտնի է դարձել իր մարտաֆիլմերով, այնպես որ զարմանալի չէ, որ նա իր հնարքներից շատերով ռեկորդ է սահմանել: Նա նաև ռեկորդակիր է Chinese Zodiac ֆիլմում մի շարք դերեր տանելու համար, որտեղ եղել է և՛ սցենարիստ, և՛ ռեժիսոր, և՛ դերասան։

Մարտին Սկորսեզե
Լեգենդար ռեժիսոր Սկորսեզեն 2020 թվականին «Իռլանդացի» ֆիլմի համար առաջադրվել է «Օսկարի» 9 մրցանակի, ինչը համարվում է մրցանակաբաշխության պատմության մեջ ամենաշատ թվով առաջադրումը։