Մահացել է Ռաջ Կապուրի որդին՝ բոլիվուդյան դերասան Ռաջիվ Կապուրը

Երեքշաբթի 58 տարեկանում մահացել է բոլիվուդյան դերասան Ռաջիվ Կապուրը, հայտնում է ND TV -ն:

Դերասանը սրտի կաթված է ստացել Չեմբուրի իր տանը, որից հետո նրան շտապ տեղափոխել են Ինլակսի հիվանդանոց: Ռաջիվ Կապուրի քույրը ՝ Նետու Կապուրը, դերասանի մահվան մասին հայտնել է սոցիալական ցանցերում՝ տեղադրելով դերասանի նկարը և կից գրելով.«Հանգչիր խաղաղությամբ»:

Ռաջիվ Կապուրը նաև կինոպրոդյուսեր էր և ռեժիսոր: Նա Բոլիվուդի հայտնի Կապուր տոհմից էր: Նրա ավագ եղբայրները նույնպես բոլիվուդյան հայտնի դերասաններ են եղել: Ռաջիվ Կապուրը լեգենդար դերասան և կինոռեժիսոր Ռաջ Կապուրի և Կրիշնա Ռաջ Կապուրի որդին էր: