Սիրուշոն և Ալեքսանդր Ռիբակը հանդես կգան զուգերգով

Երգչուհի Սիրուշոն և «Եվրատեսիլ-2009»-ի հաղթող Ալեքսանդր Ռիբակը հանդես կգան զուգերգով։ Այս մասին Սիրուշոն հայտնել է իր Instagram-ում։ Երգչուհու երկրպագուներն ու հետևորդները հրապարակմանը կից մեկնաբանությունների հատվածում գրել են, որ անհամբերությամբ սպասում են զուգերգի պրեմիերային։

Սիրուշոն «Եվրատեսիլին» մասնակցել է 2008 թ-ին. երգչուհին Հայաստանը ներկայացրել է «Քելե-քելե» երգով` զբաղեցնելով մրցույթի 4-րդ հորիզոնականը, ինչը մինչ օր «Եվրատեսիլում» Հայաստանի գրանցած լավագույն հորիզոնականն է:

Ալեքսանդր Ռիբակը «Եվրատեսիլ 2009»-ում ներկայացրել է Նորվեգիան: Ծագումով բելառուսցի երգչին հաղթանակ է բերել Fairytale երգը: Ռիբակը մասնակցել է նաեւ 2018 թ-ի «Եվրատեսիլին», սակայն երգչին հաղթանակն այդ տարի չի ժպտացել. նրա That’s How You Write a Song երգը զբաղեցրել է 15-րդ հորիզոնականը: