76 տարեկանում մահացել է երգչուհի Մերի Ուիլսոնը

76 տարեկանում կյանքից հեռացել է Supremes («Գերագույնները») խմբի հիմնադիր-անդամ Մերի Ուիլսոնը, հայտնում է BBC-ն:

Նշվում է՝ երգչուհին մայացել է ԱՄՆ Նևադա նահանգի Հենդերսոն քաղաքում գտնվող իր տանը:
Մահվան պատճառների մասին դեռևս որևէ տեղեկություններ չեն հաղորդվում:

Հիշեցնենք՝ Supremes խումբը հայտնի էր այնպիսի հիթերով, ինչպիսիք են Baby Love-ը և You Don’t Hurry Love-ը: