ՌԴ-ում կորել է հայտնի դերասան Լեոնիդ Կուրավլյովը

Ռուսաստանում անհետ կորել է հայտնի դերասան Լեոնիդ Կուրավլյովը: Այս մասին գրում է Комсомольская правда-ն:
Նշվում է՝ որևէ կերպ չի հաջողվում դերասանի հետ կապ հաստատել:

Հիշեցնենք՝ Կուրավլյովը ճգնավոր է դարձել 2012 թվականից ի վեր՝ կնոջ մահից հետո: Հարևանների խոսքով՝ նա միշտ սգո հագուստ է կրել ու հազվադեպ է դուրս եկել փողոց: 2020 թվականի սկզբին Կուրավլյովը լքել է քաղաքում իր բնակարանն ու տեղափոխվել է գյուղ:

Այժմ դերասանը դադարեցրել է շփումը հարազատների հետ, ինչն էլ անհանգստացրել է նրանց:  Կուրավլյովի ընկեր Ալեքսանդր Շպագինի խոսքով՝ դերասանը դեռ սգում է իր հանգուցյալ կնոջ մահը:

Հիշեցնենք՝ Լեոնիդ Կուրավլյովը նկարահանվել է այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են՝ «Իվան Վասիլևիչը փոխում է իր մասնագիտությունը», «Աֆոնյա», «Սիբիրյան սափրիչը», «Երիտասարդ գյուղացի կինը», «Կոտրված լապտերների փողոցները» և այլն: