Քիմ Քարդաշյանի դստեր ստեղծած կտավը բուռն քննարկումների առիթ է դարձել համացանցում

Keeping Up With the Kardashians իրապատում շոուի հայազգի աստղ Քիմ Քարդաշյանն ինստագրամյան էջում պաշտպանել է իր 7-ամյա դստերը՝  Նորթ Ուեսթին, այն բանից հետո, երբ համացանցում քննարկումներ են սկսվել նախորդ օրը հրապարակված բնապատկերի հեղինակի ինքնության շուրջ, հայտնում է Daily Mail -ը:

Նախորդ օրը Քարդաշյանն իր էջում հրապարակել էր դստեր նկարած բնապատկերը, որը քննարկման առարկա էր դարձել: Շատերն ասում էին, որ 7-ամյա աղջիկը չէր կարող նման պատկեր նկարել: Ոմանք նկարը համեմատել են հայտնի հեռուստատեսային նկարիչ Բոբ Ռոսի արվեստի գործի հետ:

«Դուստրս և նրա լավագույն ընկերը յուղանկարչության լուրջ դասընթացների են հաճախում, որտեղ խրախուսվում են նրանց տաղանդներն ու ստեղծարարությունը»,- գրել է 40-ամյա աստղը:

Քիմ Քարդաշյանի ընկերը՝ Թրեյսի Ռոմուլուսը, որի աղջիկը Նորթ Ուեսթի ընկերուհին է, նույնպես արձագանքել է բազմաթիվ բացասական մեկնաբանություններին և գրել. « Չափահասները շատ էներգիա են ծախսում այն հարցի վրա` արդյոք իմ դուստրը և նրա ընկերուհին՝  Նորթն են նկարել այդ նկարները, թե ոչ: Երկու աղջիկներն էլ գեղանկարչության դասի են հաճախում և նկարչական տեխնիկա են սովորում իրենց ուսուսցչից: Նրանք շաբաթներ են ծախսում մեկ նկարի վրա աշխատելիս և ավարտելուց հետո հպարտանում իրենցով»:

Որոշ օգտատերեր նշել են, թե նկարի ուրվագիծն արդեն եղել է և Նորթ Ուեսթը միայն ներկել է այն: Ի պատասխան բոլոր քննարկումներին, արվեստի ուսուցչուհու աղջիկը հրապարակել է տեսանյութ և խոսել այն մասին, որ իր մայրն այդ պատկերը նկարել է սովորեցնում իր բոլոր 7-ամյա աշակերտներին՝  այդ թվում և իրեն, երբ 7 տարեկան է եղել: