Ի՞նչ գումար է ստացել կառավարությունից Իվետա Մուկուչյանը պատերազմի թեժ օրերին

Այսօր համացանցում՝ մասնավորապես տելեգրամյան տիրույթում մի լուսանկար է շրջանառվում, որում երևում է, որ նախորդ տարվա հոկտեմբերի 5-ին Հայաստանի կառավարության մշակութային միջոցառումների կազմակերպման վարչությունից փոխանցում է արվել (421․000 դրամ) Իվետա Մուկուչյանի հաշվեհամարին։ Լուսանկարը իրարանցում է առաջացրել օնլայն հարթակում, օգտատերերը հետաքրքրվում են, թե պատերազմական թեժ օրերին ինչու՞ է Իվետայի հաշվին փոխանցում կատարվել՝ մանավանդ եթե այդ ընթացքում մշակութային ոչ մի միջոցառում չի կայացել։

Պատմության մանրամասներին ծանոթանալու համար ShowBiz.am-ը կապ հաստատեց երգչուհու PR պատասխանատու Լիլիթ Հակոբյանի հետ: Նա մեզ հետ զրույցում նշեց, որ Իվետան հոնորարը ստացել է համերգի համար (լինքը ներկայացնում ենք ստորև), պարզապես հոնորարն ուշ է փոխանցվել։ Խոսքը վերաբերում է սեպտեմբերի 21-ին անցկացված օնլայն համերգին՝ նվիրված Անկախության տոնին։ Նրա ներկայացուցիչը նաև վստահեցրեց, որ Իվետան պատերազմի օրերին որևէ գումար չի ստացել, այլ նաև իր սեփական միջոցներից 5 հազար դոլլար փոխանցել է հիմնադրամին։