Դերասանուհի Շեյլին Վուդլին նշանադրվել է հայտնի մարզիկի հետ

Ամերիկացի դերասանուհի Շեյլին Վուդլին նշանադրվել է հայտնի ֆուտբոլիստ Ահարոն Ռոջերսի հետ․ լուրը հաստատել է People ամսագրի աղբյուրը, ինչպես նաև հենց ինքը՝ մարզիկը:

Մի քանի օր առաջ 37-ամյա Ռոջերսը NFL Honors առցանց արարողության ժամանակ մրցանակ ստանալիս ակնարկել էր իր կյանքում տեղի ունեցած կարևոր իրադարձության մասին:

«Անչափ շնորհակալ եմ։ Ինձ համար մեծ պատիվ է երրորդ անգամ ստանալ այս մրցանակը։ 2020 տարին, անշուշտ, խենթ տարի էր՝ լի բազմաթիվ փոփոխություններով, անձնական աճով, զարմանալի պահերով: Ես նշանադրվել եմ և խաղացել եմ իմ կարիերայի լավագույն ֆուտբոլային մրցաշրջաններից մեկը»,- նշել է ֆուտբոլիստը՝ չհստակեցնելով հարսնացուի անունը։

Զույգին մոտ կանգնած աղբյուրը People-ին հայտնել է, որ Վուդլին և Ռոջերսը շատ երջանիկ են։