Ներկայացվել է Ջասթին Բիբերի համար ստեղծած Rolls Royce Wraith-ի զիլ տարբերակը (լուսանկարներ)

Ամերիկյան West Coast Customs ավտոմեքենաների վերանորոգման և հարդարման սրահը ներկայացրել է կանադացի երգիչ Ջասթին Բիբերի համար ստեղծած Rolls Royce Wraith-ի զիլ տարբերակը, գրում է Luxury Launches-ը։

Նշվում է, որ Բիբերը, ոգեշնչվելով Rolls Royce 103EX Vision 100 և BMW Vision Next 100 մեքենաներից, դիմել է սրահին՝ խնդրելով իր համար երկու մոդելների հատկանիշերով մեքենա ստեղծել։

Instagram-ի իր գրառման մեջ West Coast Customs-ը ներկայացրել է մեքենայի լուսանկարները՝ գրելով․ «Երկար տարիների ուսումնասիրություններից և մշակումներից հետո մենք ստեղծել ենք մեր սեփական 103EX տարբերակը»։

West Coast Customs-ի վստահմամբ՝ «ֆուտուրիստական, ազդեցիկ Rolls Royce-ն իր նմանը չունի»։