Կստեղծվի «Հաուլի թափառող դղյակը» անիմեից հայտնի քայլող դղյակի կրկնօրինակը․ լուսանկարներ

Ճապոնիայում կստեղծեն ռեժիսոր Հայաո Միյաձակիի՝ «Հաուլի թափառող դղյակը» անիմե-ֆիլմից հայտնի դղյակի կրկնօրինակը, հաղորդում է Hypebae պարբերականը։ Ճապոնիայի Այթի շրջանի նահանգապետ Հիդեակի Օմուրան Twitter-ում հրապարակել է «թափառող դղյակի» համակարգչային ձևավորումը: Նրա խոսքով՝ անիմացիոն ֆիլմից հայտնի դղյակի կրկնօրինակը կունենա 15 մետր բարձրություն։
Ներսում այցելուները հնարավորություն կունենան տեսնել ամրոցի սենյակների, այդ թվում՝ Հաուլի ննջասենյակի իրական տարբերակները։ Նշվում է, որ «թափառող դղյակը» կցուցադրվի Գիբլի ժամանցային և թեմատիկ զբոսայգում։
Գիբլի ստուդիան ճապոնական անիմացիոն ստուդիա է, որը հիմնադրվել է 1985 թվականին՝ ռեժիսոր և սցենարիստ Հայաո Միյաձակիի և նրա ընկեր Իսաո Տակախատոյի կողմից։ Ընկերությունը ամենաշատը հայտնի է իր արտադրած անիմեներով։ Ընկերության արտադրած ֆիլմերից ութը գտնվում են Ճապոնիայում արտադրված 15 ամենատարածված անիմեների ցանկում։