«Ինձ ասում էին, որ մեքսիկուհին երբեք հաջողության չի հասնի». Սալմա Հայեքը` Հոլիվուդում առկա ռասիզմի մասին

Մեքսիկացի դերասանուհի Սալմա Հայեքը բողոքել է Հոլիվուդում առկա ռասիզմի դեմ։ Այս մասին հայտնում է Yahoo News-ը։ 54-ամյա արտիստուհին հիշել է, որ երիտասարդ տարիքում իրեն փորձել են ներշնչել, թե իր կարիերան կավարտվի 30 տարեկանից հետո։
«Ինձ ասում էին, որ մեքսիկուհին երբեք հաջողության չի հասնի։ Այն ժամանակ անհնար էր պատկերացնել, որ մեքսիկուհին Հոլիվուդում գլխավոր դերակատարում կստանա», – պատմել է նա:
Նա նշել է, որ ինքն էլ գրեթե հավատացել է դրան, բայց չի հանձնվել։
«Ես ցանկանում եմ, որ մյուս կանայք գիտակցեն դա, քանի որ նույնիսկ 30 տարեկանում դուք ճնշում եք զգում, 40 տարեկանում դուք ճնշում եք զգում», – հայտարարել է Հայեքը:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Սալմա Հայեկի պրոդյուսերական Ventanarosa Productions ընկերությունը սկսել է աշխատել նոր նախագծի վրա, որն ունի «Կրծքի կյանք» անվանումը:
Այն Լեսլի Լերայի «Կրծքի կյանքը. ինչպես Ամերիկայի մոլուցքը ձըավորեց ինձ ու քեզ» գրքի հիման վրա է նկրանավորվելու: Հայեկը սերիալի պրոդյուսերն է: Հումորային սերիալը նվիրվելու է այն կանանց, որոնք տարված են իրենց արտաքինով: Գլխավոր հերոսուհին Լեսլի անունով կին է, որը 40-ամյակի նախօրեին ճգնաժամի մեջ է հայտնվում, ու ամեն ինչ գլխիվայր է շուռ գալիս, երբ նրա կուրծքը սկսում է երկխոսություններ վարել ու ստիպում սեփական կյանքին այլ անկյունից նայել: