Ես երբեք չէի կարողանա այսքան հանճարեղ ընտրություն կատարել․ Լիլի Էլբակյան

Դերասանուհի Լիլի Էլբակյանը սոցցանցերի իր էջերում արխիվային լուսանկար է հրապարակել հոր՝ դերասան, վաստակովար գործիչ Արմեն Էլբակյանի հետ։ Այսօր Էլբակյանը նշում է ծննդյան 67-րդ տարեդարձը։

«Հրաշալի է, որ ծնողներին մենք չենք ընտրում, ես երբեք չէի կարողանա այսքան հանճարեղ ընտրություն կատարել, բայց եթե ընտրության հնարավորություն ունենայի, նորից քեզ կնտրեյի․․․ իմ սեր․․․ ծնունդդ շնորհավոր, մաղթում եմ ինձ, որ դու միշտ իմ կողքին լինես, ես քեզ սիրում եմ․․․»,- հրապարակված լուսանկարին կից գրել է դերասանուհին։