Հայկական ֆիլմը չի ընդգրկվել «Օսկարի» կարճ ցուցակում

«Օսկար» մրցանակաբաշխության կազմակերպիչ Ամերիկյան ակադեմիան ներկայացրել է «Լավագույն արտասահմանյան գեղարվեստական ֆիլմ» անվանակարգի կարճ ցուցակում  ընդգրկված 15 ֆիլմերը:

Հիշեցնենք, որ այս անվանակարգի երկար ցուցակում ընդգրկված էր 93 ժապավեն 93 երկրից, այդ թվում նաև Հայաստանից՝ Արման Նշանյանի «Սողոմոնի երգերը» լիամետրաժ խաղարկային ֆիլմը:

Մրցանակաբաշխության կայքից տեղեկանում ենք, որ կարճ ցուցակում է ռուս ռեժիսոր Անդրեյ Կոնչալովսկու «Թանկագին ընկերներ» ֆիլմը, նաև ֆիլմեր Բոսնիայից և Հերցեգովինայից, Չիլիից, Չեխիայից, Դանիայից, Ֆրանսիայից, Գվատեմալայից, Հոնկոնգից,  Իրանից, Կոտ դ’Իվուարից, Մեքսիկայից, Նորվեգիայից,  Ռումիանիայից, Թայվանից և Թունիսից:

«Օսկարի» եզրափակչի մասնակիցները հայտնի կդառնան մարտի 15-ին: Մրցանակաբաշխությունը կայանալու է ապրիլի 25-ին: