Քորթնի Քարդաշյանը KKW Ruby Diamond օծանելիքի ֆոտոսեսիայից լուսանկարներ է հրապարակել

Keeping Up with the Kardashians իրապատում շոուի հայազգի աստղ Քորթնի Քարդաշյանը Վալենտինի օրվա կապակցությամբ իր 110 միլիոն հետևորդներին անակնկալ է մատուցել, գրում է Daily Mail-ը։

41-ամյա Քարդաշյանը Instagram-ում KKW Ruby Diamond օծանելիքի գովազդային ֆոտոսեսիայից հրապարակել է լուսանկարներ, որոնցում կրում է ալ կարմիր մետաքսե զգեստ։

«Ruby Diamond-ը՝ Վալենտինի համար»,- գրել է իրապատում շոուի աստղը՝ հավելելով, որ օրվա կապակցությամբ օծանելիքը հնարավոր է զեղչով ձեռք բերել։

Ruby Diamond-ը, որը թողարկվել է կրտսեր քույրերի՝ Քիմի և Քլոեի հետ համատեղ, պարունակում է խոլորձի, վարդի և կոճապղպեղի անուշաբույր նոտաներ:

Նշենք, որ մի քանի ամիս է՝ Քորթնի Քարդաշյանը հադիպում է ամերիկյան Blink 182 ռոք խմբի թմբկահար Թրեվիս Բարքերի հետ։