Բրեդ Փիթն ու Սանդրա Բուլոքն առաջին անգամ կխաղան նույն ֆիլմում

Թվում էր, թե սպասվող «Արագընթաց գնացք» էքշնի մասշտաբն ավելի մեծ չէր կարող դառնալ. դրա նկարահանումներին մասնակցում են Լեդի Գագան, Բրեդ Փիթը, Զազի Բիտցը, Աարան Թեյլոր-Ջոնսոնն ու Ջոի Քինգը, իսկ որպես ռեժիսոր հանդես է գալիս Դևիդ Լինչը, որը հայտնի է «Ջոն Ուիք» ֆիլմաշարով։

Հիմա արդեն նախագծին միացել է Սանդրա Բուլոքը, որն առաջին անգամ Բրեդ Փիթի հետ կհայտնվի մեծ էկրանին։ Հաշվի առնելով փաստը, որ նրանց կարիերաների գագաթնակետը եղել է 90-ականներին, և երկուսն էլ խաղացել են Օուշենի մասին ֆիլմաշարում, սա կլինի նրանց առաջին համատեղ նախագիծը։

Ֆիլմը հիմնված է Կոտարո Իսակիի ճապոնական համանուն կոմիքսի վրա։ Էկրաններ բարձրանալու համար այն ադապտացրել է սցենարիստ Զակ Օլկևիչը, պրոդյուսերներից մեկը Անտուան Ֆուկուան է։

Սյուժեի կենտրոնում հինգ մարդասպաններ են, որոնք ճեպընթաց գնացքով Տոկիոյից Մորիոկա են մեկնում։ Նրանցից յուրաքանչյուրն իր առաքելությունն ունի, բոլորը տարբեր շահեր ունեն, սակայն նրանց միջև լարվածություն է առաջանում, ինչի արդյունքում կոնֆլիկտ է ստեղծվում։

Առայժմ չի հաղորդվում, թե ում կերպարը կրմարմնավորի Բալոքը, թողարկման ժամանակահատվածը ևս հայտնի չէ։