Անդրեյ Գուբինը տոնել է իր 46-ամյակը. երգիչն իր նոր լուսանկարներում անճանաչելի է դարձել

Անդրեյ Գուբինը տոնել է իր 46-ամյակը և այդ կապակցությամբ ինսթագրամյան իր էջում լուսանկար է հրապարակել ընկերների և հարազատների հետ։Լուսանկարը մեծ աղմուկ է բարձրացրել երկրպագուների շրջանում, քանի որ ոչ ոք չէր ուզում հավատալ, որ լուսանկարում իրենց սիրելի երգիչն է։ Մեկնաբանություններում երկրպագուները նշել են, որ երբեմնի գեղեցիկ և սրտակեր տղամարդուց Գուբինը վերածվել էր իսկական պապիկի։
«Բոլորն էլ, իհարկե հասկանում են, որ տարիքը ոչ ոքի չի խնայում, բայց այսօր այնքան միջոցներ կան, որոնք մի քանի տարով կարող են երիտասարդացնել ցանկացածին։ Այսօր նույնիսկ նրանից 10 տարի մեծ երգիչներն ավելի թարմ ու խնամված տեսք ունեն, քան Գուբինը»,- լուսանկարի մեկնաբանություններում գրել է հետևորդներից մեկը։
Թե ինչու է նախկին երգիչը այդքան անփութորեն վերաբերվում իր արտաքինին, դժվար է ասել։