Էմիր Կուստուրիցան պատվաստվել է կորոնավիրուսի դեմ

Սերբ կինոռեժիսոր Էմիր Կուստուրիցան կորոնավիրուսի դեմ պատվաստվել է ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութով։
Այս մասին հաղորդվում է «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի Telegram-յան ալիքում։
«Ես արդեն կատարել եմ առաջին ներարկումը, հաջորդը փետրվարի 17-ին է»,- գործակալության հետ զրույցում է ասել է ռեժիսորը։
Նրա խոսքով՝ սերբերի 80 տոկոսը հավատում է հենց ռուսական պատվաստանյութի արդյունավետությանը, այն «համարում լավագույն պատվաստանյութն ու հույս ունի, որ Սերբիայում այն ավելի շատ կլինի»։  Միևնույն ժամանակ, Կուստուդրիան նշել է, որ «Բելգրադի էլիտան, որը մոտ է Արևմուտքին», վստահում է Pfizer-ի և Moderna-ի պատվաստանյութերին։

«Սպուտնիկ V»-ով պատվաստվելու ցանկության մասին Էմիր Կուսուրիցան հայտարարել է հունվարին։ Նա այդ ցանկությունը բացատրել է նրանով, որ կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութը «դասական և ամենաարդյունավետն» է համարում։
Ավելի վաղ կորոնավիրուսի դեմ ռուսական «Սպուտնիկ V»-ով կնոջ եւ դեսպանության աշխատակիցների հետ պատվաստվել է Ռուսաստանում Սերբիայի դեսպան Միրոսլավ Լազանսկին։