«Կավը, երաժշտությունն ու հույզերը, հույզերը, հույզերը…». Իննա Խոջամիրյանի նոր ֆոտոշարքը

Դերասանուհի Իննա Խոջամիրյանը շատ հաճախ է նոր ֆոտոշարքեր իրականացնում, բայց փորձում է մեկը մյուսից տարբերվող կերպարներով ներկայանալ։
Ասում է՝ լուսանկարները նաև արտացոլում են իր հոգեվիճակը, այնպես որ, ֆոտոշարքերը, երբեմն, կարող են նրա մասին պատմել ավելին, քան գրառումները։
Իննան նոր ֆոտոշարք ունի, որի կադրերը դերասաուհին հրապարակել է Ինստագրամի իր էջում։
«Կավը, երաժշտությունն ու հույզերը, հույզերը, հույզերը…»,- հրապարակված կադրերին կից գրել է դերասանուհին։